Իտալական «Սամպդորիա»-ի հարձակվող Լուիս Մուրիելը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի դիտակետում: Այս մասին հաղորդում է «SampNews24»-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբները բանակցություններ են վարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Նա կարող է համալրել ռուսական թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կոլումբիացի ֆուտբոլիստի իրավունքների համար «Սպարտակ»-ը պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո:
Նշենք, որ վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ «Սպարտակ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ներկայիս թիմից:








































