Eagles of Death Metal խումբը, ում համերգի ժամանակ Փարիզում Բատակլան թատրոնի վրա տեղի ունեցավ հարձակում, դեկտեմբերի 6-ին կրկին հանդես կգա Ֆրանսիայի մայրաքաղաքում, հայտնում է Billboard-ը:
AccorHotels Arena հրապարակում U2-ի ելույթի ժամանակ խումբը ենթադրաբար կմիանա վերջին երգում: Թե ինչ երգ նրանք կկատարեն միասին, հայտնի չէ:
Եվրոպայում Eagles of Death Metal խմբի ընդհատված շրջագայությունը կվերականգնվի 2016 թվականի փետրվարին:
U2-ն պետք է հանդես գար Փարիզում ահաբեկչությունների հաջորդ օրը, սակայն այդ համերգը չեղյալ հայտարարվեց անվտանգության նկատառումներով:







































