Դերասանուհի Անջելինա Ջոլին զարդարել է ֆրանսիական Elle պարբերականի շապիկը: Աստղը լուսանկարչի օբյեկտիվում է հայտնվել լակոնիկ ոճի էլեգանտ տաբատային կոստյումով և ձյունաճերմակ վերնաշապիկով:
Նոր նկարահանումն ու պարբերականին տված հարցազրույցը նվիրված է Ջոլիի ռեժիսորական նոր աշխատանքին` «Լազուրե ափ» դրամային:














































