Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ և քննարկել ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջև կնքված համաձայնագիրը:
Դավութօղլուն իր գոհունակությունն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ Թուրքիան ցայժմ Պաղեստինում կապեր է հաստատել հակամարտող կողմերի հետ և ջանքեր է գործադրել նրանց հաշտեցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Կահիրեում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են այս տարի ընտրություններ անցկացնելու շուրջ: Պետք է հիշել, որ այս տարվա փետրվարին Մահմուդ Աբասը հայտարարել էր, թե Պաղեստինում ընտրություններն անհնար են այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը շարունակում է խոչընդոտել դրանց անցկացմանը:








































