Այսօր ԱՄՆ նախագահի աշխատակազմը տարածել է Բարաք Օբամայի ծննդյան վկայականի ամբողջական տարբերակը, համաձայն որի` նրա ծննդավայր է համարվում Հավայի նահանգը:
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այս փաստաթուղթը ներկայացրած Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին նշել է, որ իր վերադասը բացասական է համարել իր ծննդավայրի մասին քննարկումները, որոնք ազդում են երկրի վրա ընդհանրապես և քաղաքական գործընթացների վրա` մասնավորապես:
Փաստաթղթից նաև տեղեկանում ենք, որ Բարաք Օբաման ծնվել է 1961 թ. օգոստոսի 4-ին, Հոնոլուլուում:
Այս փաստաթղթի շուրջ վեճերը մեծ արձագանք էին գտել ամերիկյան հասարակության շրջանում: Այն, որ Օբաման չի համարվում ԱՄՆ քաղաքացի, քանի որ չի ծնվել ԱՄՆ-ում, և հետևաբար իրավունք չունի ընտրվելու այդ երկրի նախագահ, սկսվել էին դեռ 2008 թ.-ին, երբ Օբաման նախագահի թեկնածու էր:
Բանավեճերը սկսել էին, այսպես կոչված, «բերթերները» (անգելերեն birth բառից, որը նշանակում է ծնունդ.- 1in.am), որոնք հետևում են այս կամ պաշտոնյայի` ԱՄՆ-ում ծնված լինելու փաստերին:
Նրանք վարկած էին առաջ քաշել, համաձայն որի` Օբաման կարող է ծնված լինել Քենիայում, քանի որ նրա նախնիներն այդ երկրից են: Վերջին շրջանում «կրակի վրա յուղ էր լցնում» ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը, ով ցանկանում է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել որպես նախագահի թեկնածու և իր քարոզչությունը փորձում էր սկսել Օբամայի դեմ հակաքարոզչությամբ:







































