Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Օլիմպիակոս»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Ես գոհ եմ: Կարողացանք հաղթահարել խմբային փուլի արգելքը: Գովեստի խոսքեր եմ ուղղում սաներիս: Մենք առաջին տեղը զբաղեցրին խմբում, ինչը նշանակում է, որ հասանք մեր նպատակին:
Հարազատ պատերի ներքո դարձյալ բազմաթիվ գոլեր խփեցինք: Գնդակի հետ կատրյալ չէինք վարվում, առանց գնդակի լավ էինք խաղում: Մինչև փետրվար ՉԼ հարցը փակված է «Բավարիա»-ի համար»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է իսպանացի մասնագետի խոսքերը:








































