Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակնարկել է, որ թիմի անհաջողությունները սկսվել են նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օրոք: Ընդ որում, Պերեսն իտալացի մասնագետի անունը չի նշել:
«Հունվարից մեր թիմն աստիճանաբար անկում էր ապրում: Մենք ընտրեցինք Ռաֆայել Բենիտեսին, որպեսզի նա շտկի իրավիճակը»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալ»-ի տնօրենների խորհուրդը՝ Պերեսի գլխավորությամբ շարունակում են վստահել Բենիտեսին:



































