Express-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում խաբված կին Լաուրա Առնոլդսն ամուսնու՝ Քրեյգի գործուղման ժամանակ վաճառել է նրա տունը։ 44-ամյա տղամարդը Նյու Յորքից վերադարձել է Ուորիքշիր և հայտնաբերել է, որ փոխվել են ոչ միայն տան իրերը, այլև՝ բնակիչները։ Այժմ այնտեղ բնակվում են տեղի համալսարանի վեց ուսանողներ։
42-ամյա Առնոլդսն ամուսնու հեռախոսում հայտնաբերել է ամերիկուհու հետ կրքոտ հաղորդագրություն, որը բրիտանացուն խոստացել է ջերմ ընդունելություն ԱՄՆ-ում։ Այդ ժամանակ էլ խաբված կինը որոշել է ամուսնուն պատժել՝ տունը վաճառքի հանելով։











































