Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից 35 կիլոմետր դեպի հարավ-արևելք ընկած Սամեցանոյի ամրոցը հանվել է վաճառքի։ Աճուրդը նշանակված է 2016 թվականի փետրվարին։ Սկզբնական արժեքը գնահատվել է 15 միլիոն եվրո։
Ամրոցի հետ միասին վաճառվում է նրան հարակից 185 հեկտար տարածքը։ Ամրոցն ունի 365 սենյակ։ Այն կառուցվել է 18-րդ դարում, իսպանացի արիստոկրատի պատվերով։ Ամրոցն աչքի է ընկնում իր ուրույն խճանկարով։ Ներկայումս այն լքված է։ Մինչև 1990-ական թվականներն այնտեղ գործել է հյուրանոց։
https://youtu.be/v6uE5uKlNdY









































