ԱՄՆ-ում Ատլանտայի Philips Arena մարզադաշտում լրջորեն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները ավելի վաղ ցանցահենների հրապարակած հաղորդագրությունների պատճառով՝ իբր ահաբեկչություններ են պատրաստվում: Այս մասին ասվում է մարզադաշտի Twitter-յան էջում:
Մարզական համալիրի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք նախապատրաստվող ահաբեկչությունների մասին տվյալներ չունեն, սակայն փոխգործակցում են իրավապահ մարմինների ու գերատեսչությունների հետ և փոխել են մարզադաշտում վարքագծի կանոնները:
Հստակեցվում է, որ այցելուներին խորհուրդ է տրվում մարզադաշտ գալ սեփական տրանսպորտով: Բացի այդ, նրանց արգելված է պայուսակներ վերցնել իրենց հետ:








































