«Մեր երկիրն ընդհանրապես արտաքին կառավարման տակ է, սահմանադրական փոփոխություններն էլ արտաքին ճնշման տակ են տեղի ունենում: Ես, իբրև հայ, տեսնում եմ, որ իմ հայրենիքի մեջ ինչ-որ բան սխալ է: Մենք ո՞ւմ ենք սպասարկում, ինչո՞ւ ենք ուրիշին սպասարկում,- «Նոր Հայաստան»-ի այսօր կազմակերպած մտավորականների հավաք-քննարկման ժամանակ իր ելույթում նշեց սփյուռքահայ մտավորական Գառնիկ Սարգիսյանը,- արդյոք սփյուռքահայը իրավունք չունի՞ իր խոսքն ասելու Հայաստանի ներքին քաղաքական կյանքի կամ ճակատագրական հարցերի շուրջ: Այսօր, 81-րդ հոդվածի համաձայն, երկիրը օրենքով սահմանված կարգով գնում է արտաքին կառավարման ներքո: Էլ Հայաստանը խոսք չունի: ԼՂ ճակատագիրը արդեն Հայաստանը չի որոշելու:
Այսօր մեր՝ ամբողջ հայության մեջ սպանում են մեր ազգային ինքնությունը: Պայթյուն չկա, կրակոց չկա, բայց մենք սպանվելու ենք»:









































