Pepsi-ն պաշտոնապես ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը, այն արդեն միջոցներ է հավաքում քրաուդֆանդինգային հարթակներում: Այս մասին հայտնում է Geeky Gadgets-ը:
Ավելի վաղ Pepsi Phone-ի մասին արտահոսած տեղեկության մեջ ասվում էր, որ սմարթֆոնը կունենա 5․5 դյույմանոց էկրան 1920х1080 պիքսել կետայնությամբ, և կաշխատի 64 բիթանոց MediaTek MT6792 չիթսեթի հիմքով 1․7 ԳՀց տակտային հաճախականությամբ:
Օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, ներդրված ֆլեշ-կուտակիչը տեղավորում է 16 ԳԲ հիշողություն:
Մարտկոցի ծավալը 3000 մԱ/ժ է սարքի կորպուսի 7․7 մմ հաստության դեպքում:
«Տուփից» սմարթֆոնը տրվում է նախապես տեղադրված Android 5.1 համակարգով:
Սմարթֆոնի թողարկման համար միջոցների հավաքման արշավը կտևի ևս 2 շաբաթ: Մինչև դեկտեմբերի 3-ը Pepsi Phone-ն պետք է մոտ 470 000 դոլար հավաքի:
Ներկայումս գաջեթը 89 000 դոլար է հավաքել:












































