Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անթալիայում G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դռնփակ պայմաններում անցկացված հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։
Հանդիմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ֆրանսիայի ահաբեկչությունները, ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ու Սիրիայի հարցը։ Քննարկվել է նաև երկկողմ հարաբերությունների հարցը։ Կողմերը պայմանավորվել են Թուրքիայի և Ռուսաստանի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը անցկացնել Ռուսաստանում դեկտեմբերի 15-ին։









































