ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիա է ժամանել G20 միջազգային առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ կապված Ֆրանսիայում վերջին իրադարձությունների հետ` հանդիպման գլխավոր օրակարգը կդառնա ահաբեկչության դեմ պայքարը, մասնավորապես` ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների:
Նախագահի աշխատակազմում գտնվող աղբյուրի խոսքերով` Օբաման մտադիր է համոզել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներին ահաբեկիչների դեմ պայքարում մեծացնել ռազմական աջակցությունը:









































