Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովի գլխավոր թեման պետք է դառնա ահաբեկչության դեմ պայքարի հարցը՝ փոխանցում է Reuters-ը:
Չնայած սովորաբար G20-ի գագաթնաժողովը նվիրվում է տնտեսական հարցերին, Մերձավոր Արևելքի իրավիճակին և համաշխարհային անվտանգությանը, Էրդողանը վստահ է, որ առաջնորդները առաջին հերթին պետք է քննարկեն Սիրիայում և Իրաքում հակամարտությունները:
«Այժմ մենք հասել ենք այնպիսի իրավիճակի, որ չի կարելի ահաբեկչության դեմ պայքարել միայն խոսքով: Այդ խնդրի լուծումը պետք է բերել առաջին պլան»,- ասել է Էրդողանը:
G20-ի գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 15-16-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այնտեղ կժամանեն G20-ի անդամ պետությունների առաջնորդները և նրանց ուղեկցող պատվիրակությունները: Գագաթնաժողովին կմասնակցի 13 հազար մարդ:









































