Ֆրանսիայում արյան հանձնման կենտրոնները ծանրաբեռնված են եղել առավոտյան բացվելուց ի վեր: Մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի օգնեն ահաբեկչությունների արդյունքում տուժածներին:
«Այսօր առավոտյան բացվել է 19 կենտրոն, և դրանք բոլորը ծանրաբեռնված են զբոսաշրջիկների և փարիզեցիների հոսքից, որոնք ցանկանում են արյուն հանձնել»,- ասել է Փարիզի իններորդ շրջանի դոնորային կենտրոնի ներկայացուցիչ Ջամիլ Բենոմարը:









































