Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
«Այդ իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են այս հարցում մեր իրավացիության մասին: Ահաբեկչության դեմ պայքարում արդեն տեղ չկա խոսքերին: Սա մարտահրավեր է ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ աշխարհին: Մենք երկար ժամանակ խոսում ենք այդ մասին, փորձում ենք սպառնալիքի իրականությունը հասցնել համաշխարհային հանրությանը»,- նշել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ահաբեկչությունը չունի ո´չ ազգություն, ո´չ հայրենիք, ո´չ կրոն: Լավ և վատ ահաբեկիչներ չկան:
«Բոլոր ահաբեկիչները մեկ ճակատագրի են արժանի: Թուրքիայի հանրապետությունը դեմ է ահաբեկչությանը և մինչև վերջ կպայքարի այդ չարիքի դեմ…»,- ասել է Էրդողանը:









































