Ավտոմեքենաների վաճառքի Carvana առցանց ծառայությունն ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում բացել է ավտոմեքենաների առևտրային ավտոմատ: Ավտոմոբիլի համար վճարելուց հետո առցանց հաճախորդը կստանա մետաղադրամ, այն կնետի ավտոմատի մեջ, իսկ ռոբոտը ավտոմեքենան խցիկից դուրս կբերի և ներքև կիջեցնի: Այդ մասին The Verge պարբերականին հայտնել է Carvana-ի գլխավոր տնօրեն Էրնի Գարսիան:
Ավտոմատն իրենից ներկայացնում է ամբողջովին ավտոմատացված հինգ հարկանի ավտոտնակ: Ավտոմեքենաների ավտոմատի ստեղծումը հեշտացնում է գնորդի կողմից ավտոմեքենայի ընտրման և գնման պրոցեսը:
Ինչպես պարզաբանել է Գարսիան, Carvana կայքում ավտոմեքենայի գնման պրոցեսը տևում է 20 րոպեից ոչ ավելի, սակայն իր մեջ ներառում է գնման բոլար փուլերը: Գնորդին մնում է միայն ընտել, թե ինքը վերցնի ավտոմեքենան, թե պատվիրի առաքումը: Գարսիայի խոսքերով` մեծ մասը ընտրում է առաջին տարբերակը, ինչն էլ նրանց հուշել է ավտոմատի ստեղծման գաղափարը:










































