Անցած գիշեր Վրաստանի արևմտյան հատվածում շուրջ 50 հազար ընտանիք առանց էլեկտրականության է մնացել տեղատարափ անձրևի, քամու և ձյան պատճառով։ Առատ տեղումները հեղեղել են ճանապարհները և շենքերի առաջին հարկերը, տապալել բազմաթիվ ծառեր։
Առավոտյան վերականգնվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը բաժանորդների մի մասին։
Չխարա գետի վարարման հետևանքով երթևեկությունը կաթվածահար վիճակում Է Զեստափոնի-Քութայիս ավտոմայրուղում: Ավտոմոբիլային երթևեկությունը դժվարացած Է նաև Կազբեկում, Ռուսաստանի հետ սահմանին՝ «Լարս» հսկիչ-անցակետի մոտ, որտեղ ճանապարհները ծածկված են ձյունով:
Վրացական հեռուստաալիքների տվյալներով՝ բնակելի շենքերի առաջին հարկերը հեղեղվել են Սամտրեդիայում և Քութայիսում, ուժգին քամին ծառեր Է տապալել Բաթում, Քոբուլեթ և Ուրեկի ափամերձ քաղաքներում: Օդերևութաբանները երկրի ամբողջ տարածքում անկայուն եղանակ են կանխատեսում շաբաթվա ընթացքում՝ փոխանցում է RIA Novosti-ն։









































