ՀԴԲ աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, ովքեր մտադիր են եղել ռումբ պայթեցնել եկեղեցում` «ռասայական պատերազմ» սկսելու նպատակով, հայտնում է Gazeta.ru-ն:
NBC12 հեռուստաալիքի հաղորդմանբ` սեպտեմբերի 27-ին ձերբակալված Ռոբերտ Դոյլը իր Չեսթերֆիլդի տանը հանդիպում է անցկացրել, որտեղ քննարկել է «սևամորթների եկեղեցիների և հրեական սինագոգերի տարածքում հրաձգության կամ ռումբի պայթեցման» կազմակերպման հնարավորությունը:
Հոկտեմբերի 25-ին կասկածյալները հանդիպել են զենքի անհայտ մատակարարողի հետ և պատվիրել «ինքնաձիգ, պայթուցիկներ և խլացուցիչով ատրճանակ»:









































