Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«Վճռաբեկ դատարանը չի ուզում բեկանել ինքն իրեն ու գլխավոր դատախազի տեղակալին. կործանում են երիտասարդի կյանքը»

Վերաքննիչ դատարանը մերժել է վարույթ ընդունել պարտատիրոջն առևանգելու և սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող 24-ամյա Վռամ Գյոզալյանի պաշտպանի բողոքը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, Վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ էր թողել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյոզալյանի պաշտպան Աննա Թամազյանը նշեց, որ ինչպես առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանի որոշումներն էին «չհիմնավորված», այնպես էլ «չհիմնավորված» է այն, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել բողոքը: Նա հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանը հունիսի 5-ին բողոքը վերադարձրել էր, և 20 օր էր տևել տեխնիկական սխալները շտկելու և ուղարկելու համար: Սահմանված ժամկետում փաստաբանը շտկել և ուղարկել է դատարան, բայց մոտ երեք ամիս անց Վճռաբեկը բողոքը հետ է ուղարկել՝ մերժելով վարույթ ընդունել:

Աննա Թամազյանը նաև ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանը կրում է ձևական բնույթ, քանի որ 3-հատորանոց բողոքն անգամ չեն կարդացել, փաստաբանին գործը հետ ուղարկելիս կցել են փաստաթուղթ՝ անդորրագրի պատճեն, որը գործի հետ կապ չունի. «Հարգելի Վճռաբեկ դատարան, եթե ինչ-որ փաստաթուղթ եք կորցրել իմ կոլեգաների կողմից տրված, դա ինձ մոտ է, խնդրում եմ՝ իմն էլ ուղարկեք ինձ»,- հորդորեց նա:

Աննա Թամազյանը հայտարարեց, որ փետրվարի 5-ից ներգրավված է գործում և այնտեղ բազմաթիվ խախտումներ է արձանագրել՝ նախաքննությունից մինչև դատական գործընթացներ: Նա մանրամասնեց, որ Վռամ Գյոզալյանը մեղադրվում է ՀՀ քր.օր.-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 8-րդ կետերով և 131 հոդվածով, որն իրականում չի կատարել, այսինքն՝ գործը քննվում է կանխամտածված սպանություն և առևանգում հոդվածների շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 5 նախադեպեր արդեն իսկ կան:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2013 թվականին: Վռամ Գյոզալյանը, ով Գևորգ Կարապետյանին պարտք էր 8 հազար ամերիկյան դոլար, հանդիպել է խոսելու համար: «Վռամ Գյոզալյանը դատարանում հաստատել է, որ ցանկություն չի ունեցել սպանություն իրականացնելու, և առևանգում տեղի չի ունեցել, այդ մասին վկայել է նաև տուժողը՝ դատարանում հայտարարելով՝ հո ես հա՞վ չեմ, որ ինձ առևանգեն, բայց միևնույն է՝ մեղադրող դատախազը կրկին շեշտում էր առևանգման փաստը, այնինչ տուժողը իր կամքով է մեքենան նստել»,- մանրամասնեց փաստաբանը՝ ասելով, որ տուժողին Վռամը մարմնական վնասվածքներ է հասցրել սառը զենքով, սակայն սպանելու մտադրություն չի ունեցել, ինչը հաստատվում է նաև մեքենայում առկա կրիչի ձայնագրությունից:

Աննա Թամազյանը մանրամասնեց, որ իր պաշտպանյալը 8000 ԱՄՆ դոլարի փոխարեն նոտարով որպես գրավ էր դրել ավտոտնակը, հետագայում ավտոտնակը անցել է տուժողին։ Վերջինս այն վաճառել է 13 հազար դոլարով. «Այսինքն՝ այստեղ արդեն Վռամը շահադիտական ոչինչ չուներ. այդ մասին անգամ դատավորն է արձանագրել: Ուղղակի Վռամը, նրա ընկերը և տուժողը մեքենայով գնացել են զրուցելու, ճանապարհին տուժողը հայհոյել է, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, 24-ամյա տղա է, բռնկվել է»,- ընդգծեց նա:

Աննա Թամազյանի կարծիքով՝ գործում խնդիրները և թնջուկը սկսում են նախ նրանից, որ թե առաջին և թե Վերաքննիչ ատյանի դատարանների դատավորները վճիռ կայացնելիս վազում են Վճռաբեկ՝ «դաբրո» ստանալու, ուստի Վճռաբեկը չի կարող ինքն իրեն բեկանել և երկրորդ՝ նրանից, որ գործում շահագրգռվածություն է ունեցել գլխավոր դատախազի տեղակալը Հրաչ Բադալյանը, մեղադրող դատախազը դատարանում նշել է, որ ինքը Վռամի դեմ անձնական ոչինչ չունի, բայց 15 տարի ժամկետը առաջարկվել է դատախազությունում գլխավոր դատախազի տեղակալի կողմից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վռամ Գյոզալյանի հայրը ՝ Վարազդատ Գյոզալյանը, ընդգծեց, որ հայաստանյան դատական համակարգից այլևս հույսեր չունեն. 24-ամյա որդու կյանքը խեղում են անարդար վճիռներով, ուստի կդիմեն Եվրադատարան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում