Գիտության համաշխարհային օրը կամ ավելի պաշտոնապես՝ Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 10-ին, որի նպատակն է ամբողջ աշխարհում բարձրացնել հասարակության գիտակցությունը հօգուտ գիտության: Այս մասին գրում է Calend-ը:
Գիտության համաշխարհային օր անցկացնելու մասին խորհուրդ է տրվել 1999-ին՝ Բուդապեշտում համաշխարհային գիտական համաժողովի ժամանակ:
Հետևելով 1999-ի օրակարգին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես հաստատեց Գիտության համաշխարհային օրը՝ այն հռչակելով 2001-ի ընդհանուր համաժողովի ժամանակ:









































