Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին, ըստ նրա, անկասկած, նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակներում ընթացիկ տարում Երևանում և Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները: Բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ են տեղÕ « ունեցել նաև Եվրասիական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերով կայացած միջոցառումների շրջանակներում: ՀՀ Նախագահի գնահատմամբ, կանոնավոր բնույթ են կրում երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումները: Ըստ ժամանակացույցի, ընթացիկ տարում արդեն անցկացվել են միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր: Օրերս Երևանում հաջողությամբ գործունեությունն ավարտեց միջտարածաշրջանային համագործակցության չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաև պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշ նության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հոկտեմբերի վերջին Երևանում անցկացվեց Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:

Բոլոր այդ հանդիպումներն ու միջոցառումները, ըստ Նախագահի, եղել են երկուստեք օգտակար և արդյունավետ: Սերժ Սարգսյանի համոզմամբ, շփումների նման ինտենսիվությունը վկայում է բոլոր ուղղություններով դաշնակցային փոխգործակցությունը զարգացնելու երկու երկրների փոխադարձ հետաքրքրվածության և առկա ձևաչափերի շրջանակներում ընթացիկ հարցերը համատեղ քննարկելու պատրաստակամության մասին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հետևողականորեն զարգանում է համագործակցությունը տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում իրավապայմանագրային բազան հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով, ինչը, ըստ նրանց, վկայում է երկկողմ օրակարգի հագեցվածության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունու թյան հաստատման գործում:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Նախագահին է փոխանցել ՌԴ Նախագահի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Վլ. Պուտինը հետևողական է հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Սերգեյ Լավրովը ևս գոհունակությամբ է փաստել բոլոր ուղղություններով հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության արդյունքում արձանագրված առաջընթացն ու դինամիկ զարգացող հարաբերությունները նաև ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Հայաստանի լիիրավ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նրա համոզմամբ, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տնտեսական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման տեսանկյունից:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում