Էլվիս Փրեսլիի «If I Can Dream» ալբոմը, որը թողարկվել է նրա տարեդարձին, գլխավորել է բրիտանական աղյուսակը, հայտնում է OfficialCharts.com-ը:
Ինչպես նշվում է, Փրեսլիի դասական դարձած հիթերի հավաքածուն ձայնագրվել է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
«Դա այն ալբոմն է, որն Էլվիսը իրոք ցանկանում էր թողարկել, և նա շատ ուրախ կլիներ իմանալ, որ իր երկրպագուները դեռ այստեղ են և շարունակում են սիրել նրա երաժշտությունը»,- հայտարարել է երգչի նախկին կինը`երգչուհի Փրիսցիլա Փրեսլին:
Ներկայումս վաճառված է արդեն ալբոմի 79 հազար օրինակ:
Էլվիս Փրեսլին հունվարի 8-ին կդառնար 80 տարեկան:









































