ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարի ենթարկված ուղևորների ընտանիքներին և հարազատներին հատկացվելիք գումարի չափը դեռևս չի որոշվել: Վարչապետը հավաստիացրեց. «Ինչքան որ ծախսեր են կատարել, կփոխհատուցենք, վիրավորների բուժման և զոհվածների հուղարկավորության ծախսերը կհոգանք»:
Հարցին՝ ի՞նչ պետք է անել, որ քաղաքացիները հավատան, որ ընտրացուցակներում կեղծիքներ չեն լինելու, Հ. Աբրահամյանը պատասխանեց, որ որևէ մարդ, քաղաքական ուժ, այդ թվում՝ նաև իշխանությունը, ցանկություն չունեն հանրաքվեն կեղծելու. «Ուրիշի մտահոգությունները մեր մտադրությունները չեն: Մենք կազմակերպելու ենք թափանցիկ ընտրություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































