Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ո՞ւր էին մեկ միլիոն հայաստանցիները սեպտեմբերի 3-ից հետո

Հայաստանի ակտիվ հանրության շրջանում մեծ իրարանցում է առաջացրել «Գելափ Ինթերնեշնըլ» կազմակերպության իրականացրած հարցումը, որի տվյալների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 54,4 տոկոսը ցանկանում է Հայաստանը տեսնել Ռուսաստանի կազմում:

Այս սոցհարցումը բացահայտել է մի կարևոր երևույթ ևս: Այն, որ Հայաստանի ակտիվ հանրությունը բոլորովին չի տիրապետում, այսպես ասած, պասիվ հանրության, ասել է թե՝ հիմնականում մարզային բնակչության տրամադրություններին: Այլապես «Գելափի» հարցումը որևէ մեկին կարող էր և անակնկալի չբերել, քանի որ այն արտացոլում է Հայաստանի «պասիվ» հանրության հոգեվիճակն ու տրամադրությունները:

Իհարկե, Հայաստանում սոցիոլոգիան՝ որպես հանրային կարծիքի ուսումնասիրման մեխանիզմ, վարկաբեկված է անհնարինության աստիճան, և մեղմ ասած՝ որևէ թիվ հավատ չի ներշնչում, սակայն մի պահ վերանանք թվերից և դիտարկենք հայաստանյան իրականությունը այլ տեսանկյունից: Թեև ելակետի համար, այդուհանդերձ, հենվենք թվերի վրա՝ հենց նույն հարցումից, բայց արդեն այլ թվերի:

Այսպես, ըստ նույն հարցման, քաղաքացիների 29,9 տոկոսը դեմ է որևէ երկրի միանալուն, իսկ 11,1 տոկոսն էլ համարում է, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ: Այսինքն՝ ստացվում է 40 տոկոս, որը չի ցանկանում միանալ Ռուսաստանին: Եթե հղում անենք Հայաստանի բնակչության մասին Ռուսաստանի տվյալներին, որոնց Պուտինը հղում էր անում Արա Աբրահամյանի հետ հայտնի զրույցի տեսանյութում, ապա 40 տոկոսը Հայաստանի 2,5 միլիոն (ռուսական տվյալով) բնակչության պայմաններում անում է մոտավորապես 1 միլիոն մարդ:

2013 թվականի դեկտեմբերի 3-ին այցելելով Մոսկվա՝ Սերժ Սարգսյանը անակնկալ կերպով հայտարարեց եվրաինտեգրացիայի ուղուց շեղվելու և Մաքսային միությանը կամ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման մասին: Մի որոշում, որն ակնհայտորեն պարտադրվել է Հայաստանին շանտաժի ու սպառնալիքների միջոցով, որոնց էլ Սերժ Սարգսյանը տուրք է տվել հանուն իր իշխանության պահպանման: Կամ՝ միգուցե և ոչ էլ տուրք է տվել, ու ոչ էլ շանտաժ ու սպառնալիքի իրական հարկ է եղել, այլ դա ընդամենը եղել է Սերժ Սարգսյանի համար Եվրոպայի առաջ ալիբի: Կարևոր չէ, քանի որ այսպես, թե այնպես, ակնհայտ է, որ Հայաստանի համար կայացվել է պետական շահին լիովին հակասող որոշում, ինչը առավել քան ցցուն դարձավ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության տեսանկյունից՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին հաջորդած ամիսների ու տարիների ընթացքում: Միաժամանակ ակնհայտ էր, որ ԵՏՄ-ին անդամակցումն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան անդամակցում Ռուսաստանին: Անցնող ժամանակաշրջանը բազմաթիվ իրադարձությունների միջոցով հաստատել է այդ հանգամանքը:

Այսպիսով, Հայաստանում, փաստորեն, կա Ռուսաստանի կազմ մտնելուն դեմ 40 տոկոս՝ մոտ 1 միլիոն մարդ: Ո՞ւր էին այդ մարդիկ անցնող երկու տարիների ընթացքում, ինչո՞ւ նրանք իրենց բողոքի ձայնը, դժգոհությունը չեն արտահայտել ԵՏՄ-ին անդամակցելու, այլ կերպ ասած՝ իրականում ՌԴ-ին կցվելու որոշման դեմ: Եթե հղում անենք Եվրամիությանն անդամակցելու կողմնակից 11,1 տոկոսին, ապա դա կազմում է մոտավորապես 250 հազար մարդ: Հայաստանը եվրաինտեգրացիայից շեղելու ոչ միայն պարզապես որոշման, այլ ամոթալի ձևով որոշման դեմ իր բողոքի ձայնը արտահայտելու համար որևէ ակցիայի մասնակցել է հազիվ 2500 մարդ: Ո՞ւր էին մնացյալ պայմանական ասած 247 հազար 500-ը, ինչո՞ւ երկու տարիների ընթացքում նրանք զգացնել չտվեցին իրենց, առավել ևս տեսնելով, թե ինչ խնդիրների առաջ է կանգնում պետությունը, ինչ մարտահրավերներ են հասունանում սեպտեմբերի 3-ից հետո:

Եվ արդյո՞ք 11,1 տոկոս 250 հազարի կամ ընդհանուր 40 տոկոս մոտ մեկ միլիոնի չերևալու պատճառն այն չէ, որ առանձին-առանձին, կամ շերտ առ շերտ, այդ սեգմենտը իր համար, իր ներսում համոզված էր, որ միայն ինքն է դեմ «Ռուսաստանի կազմ մտնելուն», իսկ մյուսները կողմ են: Այսինքն, որ կա այդ «54,4» տոկոսը, իրենց ներսում առանձին-առանձին համոզված էին այն 40 տոկոսի բոլոր սեգմենտները կամ նրանց ճնշող մեծամասնությունը, և ավելին՝ համոզված էին երևի թե, որ 54,4 չէ, այլ միգուցե 84,4 տոկոս է: Առավել ևս, որ վստահաբար նույնն էին պնդում թե իշխանությունը, ու թե նաև ընդդիմությունը: Չէ՞ որ ներքին հարցերում հռետորական արմատական դիրքերից հանդես եկող ընդդիմության ներկայացուցիչներից մեկն էր հայտարարել, որ ԵՏՄ մտնելու որոշումը ժողովրդի մեծամասնության սրտով է, այդ պատճառով էլ իրենք խորհրդարանում կողմ են քվեարկել այդ պայմանագրին և մասնակցել վավերացմանը:

Եվ ահա, այդ տխուր իրականության տեսանկյունից, հավաստիության հարցադրումները պետք է հղվեն սոցհարցման երևի թե հակառակ ծայրին՝ իսկ կա՞ իսկապես այն 40 տոկոսը, որը դեմ է Հայաստանը Ռուսաստանի կազմ խցկելուն: Որովհետև այստեղ է Հայաստանի հույսը կամ հուսահատությունը, ոչ թե 54,4-ում: Եթե կա, ապա թեկուզ մինչ այժմ որևէ կերպ չի երևացել, այդուհանդերձ հիմա արդեն կարող է հասկանալ, որ ինքը կա, հետևաբար պետք է լրջորեն խորհի որևէ կերպ իր լինելիությունը դրսևորելու մասին, քանի դեռ կա նաև Հայաստանը որպես պետություն, պետականություն:

Վերջիվերջո, երբ նայենք սոցհարցման հակառակ կողմից, պատկերը բոլորովին ապոկալիպտիկ չէ, քանի որ Հայաստանը, փաստորեն, ունի ինքնիշխանության 40 տոկոս կողմնակիցներ, որովհետև սեպտեմբերի 3-ից հետո պատկերը այդպիսի հույս կարծես թե չէր ներշնչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում