Նորվեգական Lervig Aktiebryggeri գարեջրատունը շուկա կհանի թունդ գարեջուր, որը պատրաստված է խոզապուխտով սառեցված պիցցայից և իսկական թղթադրամներից: Այս մասին հայտնում է Kedem-ը:
Այդ հումքը խմորում է անցել և հիմք է դարձել Big Ass Money Stout անվանումով գարեջրի համար: Ստեղծողների խոսքով՝ գարեջուրն ազգային կոլորիտ ունի, քանի որ արտացոլում է նորվեգացիների հետաքրքրություններն ու հակումները:
Եփված գարեջուրը դեռ 1-2 տարի կթրմվի: Դրա համը կառանձնանա շոկոլադի և սուրճի նրբահամերով: Նախատեսվում է խմիչքը մատակարարել ԱՄՆ:









































