Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը կասկածի տակ է դրել մեկ այլ դեմոկրատ թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնի կարծիքի իսկությունը նախընտրական արշավի ֆինանսավորման վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Hill-ը:
«Ես շատ տարաձայնություններ ունեմ Հիլարի Քլինթոնի հետ, և դրանցից մեկն այն է, որ ես բավարար չեմ համարում պարզապես խոսելը (նախընտրական) արշավի ֆինանսական բարեփոխման վերաբերյալ խոսակցությունների մասին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ինքը միակ թեկնածուն է Դեմոկրատական կուսակցությունից, որի արշավը չեն ֆինանսավորում միլիոնատերերը կամ միլիարդատերերը: «Մենք դա հին ձևով ենք անում՝ 750 հազար ամերիկացիներ իմ արշավում ներդրել են միջինը 30 դոլար»,- նշել է Սանդերսը:









































