Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեպի Եգիպտոս ռուսական ինքնաթիռների թռիչքների դադարեցումն առնչվում է բոլոր չվերթներին, այդ թվում՝ նաև Կահիրեին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ «ավիաչվերթների արգելքը տարածվում է ոչ միայն Եգիպտոսի հանգստավայրերի, այլև՝ Կահիրեի վրա»։









































