«Ալ-Քաիդայի» անդամներից մեկը, որը մեղավոր է ճանաչվել 2002 թ. Պակիստանում քրիստոնեական եկեղեցիներ և հյուրանոց պայթեցնելու մեջ, միաժամանակ աշխատել է բրիտանական հետախուզության համար:
Այս մասին այսօր հրապարակվել է Wikileaks կայքում: Ամերիկյան դիվանագիտական գաղտնի նամակագրությունից տեղեկանում ենք, որ Ալժիրի քաղաքացի Ադիլ Հադի Ալ-Ջազաիրը, որին ձերբակալել էին Աֆղանստանում, համագործակցել է բրիտանական և կանադական հետախուզությունների հետ: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որ նա Աֆղանստանում և Պակիստանում սպանի և՛ Միացյալ Նահանգների, և՛ Բրիտանիայի քաղաքացիների:
Կայքից նաև իմանում ենք, որ 2009 թ. բրիտանական գաղտնի MI-6 ծառայությունը «պատահաբար» գործի է ընդունել «Ալ-Քաիդա»-ի մի քանի անդամների:







































