Քուվեյթի նավթային արդյունաբերության նախարար Ալի էլ-Օմեյրը կարծում է, որ նավթի գները հասել են «հատակին»:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում նավթի գներն անկում են ապրում, ուստի կարելի է ենթադրել, որ արդեն հասել է «հատակին»»,-հայտարարել է նա:
«Գործող հորատման սարքավորումների քանակը նվազում է, իսկ ծախսատար նավթային արդյունաբերությունն աստիճանաբար հեռանում է շուկայից: Դա, անկասկած, ազդում է գների վրա»,- շարունակել է նա:
Ըստ նրա` նավթի ամրապնդմանը կնպաստի համաշխարհային տնտեսական աճը: