Դուբայական Emirates Airline ընկերությունը United for Wildlife բարեգործական ակցիայի շրջանակներում վայրի կենդանիների է պատկերել երկու խոշորագույն Airbus A380 ավիալայների վրա: Այս մասին հայտնում է Emirates 24/7 պորտալը:
Ինքնաթիռներից մեկի վրա պատկերված են վտանգի տակ գտնվող 6 տեսակի կենդանիներ: Երկրորդ ինքնաթիռի վրա պատկերված են ռնգեղջյուրներ ու փղեր:
«Շատ կենդանիներ, մասնավորապես՝ աֆրիկյան փղեր, ռնգեղջյուրներ, վագրեր ու մողեսներ, հսկայական ճնշման տակ են վայրի կենդանիների անօրինական առևտրի աննախադեպ աճի պատճառով»,- նշել է ավիաընկերության ղեկավար Թիմ Քլարքը:
Նա նշել է, որ աշխարհը գլոբալ ճգնաժամի մեջ է և յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա, քանի դեռ շատ ուշ չէ:
Ընկերության YouTube-ի ալիքում հրապարակված է ինքնաթիռների վրա կենդանիների պատկերման տեսանյութ: