ՅՈւՆԵՍԿՕ-ի այսօրվա որոշմամբ՝ Աֆղանստանի Գազնի քաղաքը՝ հանրապետության նույնանուն կենտրոնական նահանգի վարչական կենտրոնը հռչակել է իսլամական քաղաքակրթության կենտրոն, հաղորդում է IRA Novosti-ն:
Իսլամի մուտքից հետո Գազնին վերածվեց հսկայական Իսլամական կայսրության մայրաքաղաքի, որը միավորում էր Իրանը, Հնդկաստանն ու Միջին Ասիան:
Բլրի վրա կառուցված Բալա-Հիսար քաղաքային ամրությունը քաղաքի հիմնական տեսարժան վայրն է:
Գազնիի (թյուրքական) պետությունը՝ Գազնի կենտրոնով գոյատևել է 977-1186թթ.:
Աֆղանստանում Գազնիի իսլամական քաղաքակրթության կենտրոն հռչակմանը վաղուց էին նախապատրաստվել:
Աֆղանական «Պաժվակ» գործակալության տվյալներով՝ այսօր Գազնի են ժամանել արտասահմանյան պատվիրակություններ, աֆղանական կառավարության անդամներ:
Ղուրանի ընթերցմամբ սկսված միջոցառումն անցնում է անվտանգության բացառիկ միջոցառումների ուղեկցությամբ: