Ինքնաթիռը, որում գտնվել է շուրջ 100 մարդ, Ինդոնեզիայի Բալի կղզու օդանավակայանում վայրէջք կատարելիս ընկել է ծովը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը:
Նախնական տվյալներով` 101 ուղևորները և անձնակազմի անդամները ողջ են մնացել:
Պատահարի այլ մանրամասների մասին չի հաղորդվում: Վթարի պատճառները պարզվում են: