«Զենիթ»-ի կիսապաշտպան Ակսել Վիտսելը «Միլան»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Միլանյան ակումբը կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է Rai Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ բելգիացի ֆուտբոլիստը մոտ էր միլանյան ակումբ տեղափոխությանը: Սակայն տրանսֆերային գործարքը չկայացավ:
«Ռոսսոներիներ»-ը շարունակում են հետաքրքրված լինել Վիտսելի ծառայություններով և կվերսկսեն բանակցությունները «Զենիթ»-ի հետ:








































