ԱՄՆ-ը դիտարկում է Եվրոպայում իր ռազմածովային ներկայության ընդլայնման հնարավորությունը՝ կապված ռուսական նավերի և սուզանավերի զգալի ակտիվության հետ: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավար Ջոն Ռիչարդսոնը:
«Նրանց ռազմածովային ճակատը այժմ այնքան ակտիվ է, որ այդպիսի բան չի նկատվել արդեն մոտ 20 տարի»,- ասել է գեներալը:
Ռուսական նավատորմն իսկապես մեծացնում է իր ակտիվությունը Խաղաղ օվկիանոսում և ԱՄՆ արևելյան առափնյա տարածքի շրջանում՝ նշում է պարբերականը: Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ղեկավար Վիկտոր Չիրկովը վերջերս հայտարարել է, որ 2013 թվականից ռուսական ստորջրյա պարեկության ինտենսիվությունն ավելացել է 50%-ով:









































