Չիկագոյի Լոյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառը թեյը նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը, հայտնում է allwomen.net.ua-ն:
Սառույցով թեյը կամ պարզապես սառը թեյը շատ տարածված ամառային ըմպելիք է հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր հետևում են իրենց առողջությանը և քաշին: Իրոք, այն չի պարունակում այնքան շաքար և կալորիա, ինչպես հյութերը, սակայն պարունակում է հակաօքսիդիչներ, ինչը օգտակար է առողջության համար:
Նոր հետազոտության հեղինակ, ուրոլոգ Ջոն Միլները, սակայն, նախազգուշացնում է, որ սառը թեյը ամենավտանգավոր ըմպելիքն է այն մարդկանց համար, ովքեր հակված են երիկամներում քարեր ունենալու:
Ռիսկի հատուկ խմբում են գտնվում 40 տարեկանից մեծ տղամարդիկ: Բժիշկները նրանց խորհուրդ են տալիս թեյը փոխարինել կիտրոնով ջրով:
Ցանկության դեպքում թեյը կարելի է փոխարինել սառը կաթով: Եթե հաշվի առնենք այն, որ ամռանը քարերի առաջացման վտանգը մեծանում է՝ կապված ջրազրկման հետ, ապա սառը թեյից անհրաժեշտ է հրաժարվել՝ որպես ռիսկի լրացուցիչ գործոն:









































