BBC-ի փոխանցմամբ՝ Հունաստանի առափնյա պահպանման ծառայությունը հայտնել է, որ 11 ներգաղթյալ խեղդվել է Թուրքիայից Հունաստան ծովային ճանապարհով ուղևորվելիս։ 10-ի դիակները հայտնաբերվել են շրջված նավակում, որում գտնվել են նրանք։ Եվս մեկ դիակ հայտնաբերվել է Սամոս կղզու ափին։
Սահմանապահները հայտարարել են, որ զոհվածների թվում 5-ը կանայք են, 4-ը՝ ծծկեր երեխաներ, 2-ը՝ անչափահասներ։ Շարունակվում են ևս 1 կամ 2 մարդու որոնումները։ Զոհվածները եղել են 6-մետրանոց պլաստիկ նավակում։ Նավաբեկությունը գրանցվել է հունական կղզուց 20 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ շրջանում գրանցվել են ուժեղ փոթորիկներ, իսկ քամու արագությունը հասնում է մինչև 50 կմ/ժամի։
Ներգաղթի հարցերով միջազգային գործակալության տվյալներով՝ հոկտեմբերին ավելի քան 450 մարդ է խեղդվել Թուրքիայից Հունաստան մեկնելիս։









































