Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Սուոնսի»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Իհարկե, սա ֆանտաստիկ հաղթանակ էր: Այս հաղթանակը մեզ վստահություն է ներշնչել: Երկրորդ խաղակեսում կարողացանք 3 գոլ խփել և անառիկ պահել մեր դարպասը:
Մեզ համար միշտ էլ դժվար է եղել խաղալ «Սուոնսի»-ի դեմ: Հիմա ժամանակն է նույն հաջողությունը կրկնել «Բավարիա»-ի դեմ խաղում»,- հայտարարել է Ժիրուն:






































