Վիեննայում տեղի ունեցած Սիրիայի դրության կարգավորման համաժողովը միջազգային մակարդակով առաջին նշանակալի ձեռքբերումն էր` 2012-ի Ժնևյան կոմյունիկեից ի վեր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, գրում է RIA Novosti-ն:
«Դա առաջին նշանակալի ձեռքբերումն էր`2012-ի ժնևյան կոմյունիկեից ի վեր միջազգային մասնակիցների միջև, և առաջինը, որը ձեռք է բերվել բոլոր պետությունների ներկայությամբ, որոնք կարևոր դեր են խաղում Սիրիայի հակամարտության լուծման մեջ»,- ասել է նա:








































