ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ իրեն անկախ կատարող է համարում փարիզյան ակումբի ներկայիս տարբերակի համար:
«Կարծում եմ՝ օրինակ եմ ծառայում ՊՍԺ-ում: Թիմում իմ պարտականությունները շատ չեն: Ակումբի վետերաններից մեկն եմ, նրա առաջատարը: Ինձ դուր է գալիս այդ կարգավիճակը:
Տարիների ընթացքում ավելի եմ հզորանում: Միշտ հաղթանակների եմ ձգտում: Ցանկանում եմ հասնել նպատակներիս, ինչի համար ջանք չեմ խնայում»,- Goal-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:






































