Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ժողովրդի ձեռքբերումը ընտրությունների ճանապարհով իշխանափոխությունն է:
«Մեր երկրում ավարտվել է հեղափոխական սցենարի ժամանակաշրջանը։ Նրանք, ովքեր պլանավորում են հեղափոխությունների ճանապարհով գործընթացներ, կտրված են հասարակությունից ու իրականությունից։ Անթույլատրելի է, որ մեկ այլ պետության բարձրաստիճան անձը միջամտի Վրաստանի ներքին գործերին ու մեր երկրում պլանավորի ինչ-ինչ անկարգություններ»,- ասել է Վրաստանի նախագահը։
Ընդգծվում է, որ Մարգվելաշվիլին նկատի ունի Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, ով Ռուսաստանին մեղադրել է Վրաստան կատարած հեռախոսազանգերը գաղտնալսելու և հրապարակելու համար։








































