ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2016 թվականի մայիսի 27-ին Ղրղըզստանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դուշանբեում անցկացվող Խորհրդի նիստում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«2016 թվականին նախագահությունն անցնում է Ղրղըզստանին։ Ղրղըզ գործընկերերը հրավիրում են խորհրդի գարնանային հանդիպումն անցկացնելու իրենց մոտ՝ հայրենիքոմ, հաջորդ տարվա մայիսի 27-ին»,- ասել է ՌԴ վարչապետը՝ նշելով հրավերի ընդունման մասին։
Մեդվեդևը հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է ԱՊՀ 25-ամյակը։








































