Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին կարծում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշերն Անգլիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, տեղեկացնում է sport.es-ը:
Ըստ իսպանացու՝ 23-ամյա ֆուտբոլիստին խանգարում են վնասվածքները:
«Ես հիշում եմ, որ 2011 թվականին Ուիլշիրը փայլուն հանդիպում անցկացրեց «Բարսելոնա»-ի դեմ: Ցավալի է, որ նրան տանջում են վնասվածքները: Նա նման չէ անգլիացի մյուս ֆուտբոլիստներին»,- հայտարարել է Չավին:






































