Այսօր` հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Միրաքյան նրբանցքի 17 տան բնակիչ, 35-ամյա Վարդան Գրիգորյանը:
Ըստ կայքի՝ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ աշխատում է որպես առյուծին կերակրող:
Վ. Գրիգորյանը առյուծին կերակրելու ժամանակ հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է նրա ձախ ձեռքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: