ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի պատրաստվում հեռանալ փարիզյան ակումբից: Շվեդ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե հարձակվողը մտադիր է MLS տեղափոխվել:
«Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ ակումբներ: Բայց հիմա ժամանակը չէ խոսելու այդ մասին: Նա պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ և շատ հանգիստ է:
Փարիզյան ակումբի հետ Զլատանի պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստվում է հեռանալ թիմից: Տեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները»,- Goal-ը մեջբերում է Մինո Ռայոլայի խոսքերը:






































