Արկանզասի իշխանությունները հրաժարվել են օրինականացնել մարիխուանան քերականական և ուղղագրական սխալների պատճառով: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Արկանզասի դատախազ Լեսլի Ռութլեջը մերժել է նահանգի օրենսդրության մեջ փոփոխությունները, որոնք վերաբերել են մարիխուանայի օրինականացմանը: Ռութլեջի խոսքով՝ պատճառը մեծաթիվ քերականական, ուղղագրական և կետադրական սխալներն են եղել փաստաթղթում, նաև ոչ պարզ մասերը, որոնք ոչ միանշանակ մեկնաբանություն են ունեցել:
Մասնավորապես՝ դատախազը պահանջել է ճշտել «կանեփի բույսերից ստացված բոլոր մթերքները» և «մարիխուանային վերաբերող մասով պետական օրենքները» արտահայտությունները:
Ներկայումս Արկանզասում մարիխուանա պահելու համար սպառնում է 1 տարվա ազատազրկում և 2500 դոլար տուգանք:








































