«Բարսելոնա»-ի ղեկավարությունը հանդիպում է անցկացրել թիմի մարզչական շտաբի հետ՝ ակումբի տրանսֆերային քաղաքականությունը քննարկելու նպատակով:
Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն՝ «կապտանռնագույններ»-ը ցանկանում են հզորացնել թիմի հարձակման գիծը: Ակումբի ղեկավարներին հետաքրքիր է եղել Լուիս Էնրիկեի կարծիքը, ով հայտնել է, որ իր համար թիվ մեկ տարբերակը «Սելտա»-ի ֆուտբոլիստ Նոլիտոն է:
Մարզչի տրանսֆերային նպատակների ցուցակում ընդգրկված են ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ ֆուտբոլիստներ:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ն վերջնական որոշում է կայացնելու նոյեմբերի վերջին:









































