Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ափսոսում է, որ ժամանակին հեռացել է Թուրինի «Յուվենտուս»-ից, բայց չի բացառում, որ կարող է նորից թուրինյան ակումբ վերադառնալ:
Հիշեցնենք՝ Դեշամը գլխավորել է «Յուվենտուս»-ը մեկ մրցաշրջանի ընթացքում, երբ թիմը տեղափոխվեց B Սերիա՝ հայտնի միջադեպից հետո: Ա Սերիա վերադառնալուց հետո ֆրանսիացին հրաժարական տվեց:
«Դա իմ ընտրությունն էր, իմ սխալը: Այն ժամանակ մտածում էի, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Այժմ ափսոսում եմ: Չի կարելի ապրել անցյալով: Որպես մարզիչ շատ բարդ իրավիճակում էի»,-Tuttosport-ը մեջբերում է Դեշամի խոսքերը:









































