«Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի կարծիքով՝ Ժոզե Մոուրինյոն կարող է մնալ «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում և դուրս բերել թիմը ճգնաժամից:
«Մոուրինյոն «Չելսի»-ի պատմության լավագույն մարզիչն է: Վստահ եմ, որ նա ամեն ինչ կանի և դուրս կբերի թիմը ճգնաժամից:
«Չելսի»-ն վատ է սկսել մրցաշրջանը: Վերջին 10-15 տարիների ընթացքում մենք չենք բախվել նման երևույթի: Բայց վստահ եմ, որ ամեն ինչ կկարգավորվի»,-ITV-ը մեջբերում է Լեմպարդի խոսքերը:










































